Զորամասերից մեկի հենակետերում մարտական հերթապահության հերթափոխ է կատարվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

ՊՆ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենակետերում կատարվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։

Ստուգվել է հենակետերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը, դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը, տրվել են համապատասխան հրահանգներ մարտական հերթապահության կրման ընթացքում առաջադրվող խնդիրների վերաբերյալ։

  --00—ՄՀ