Հալիձոր թաղամասի մոտակայքում քաղաքացին ընկել է Ողջի գետը․ օգնության են հասել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

f646e056391fba_646e056391ffc.thumb_

Մայիսի 24-ին, ժամը 15։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի մոտակայքում քաղաքացին ընկել է Ողջի գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացի Վ․ Մ․-ին (ծնված 1978 թ․) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ։

--00—ՅՄ