Փաշինյանն իրավունք չունի միանձնյա որոշում կայացնել՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Փաշինյանը ընտրվելուց ասում էր, որ ժողովրդի թիկունքում ոչինչ չի անելու, հիմա թող բացատրի, թե ինչպես է Արցախի հարցը լուծում: Նա պարտավոր է բացատրություն տալ, իրավունք չունի միանձնյա որոշում կայացնել, 1992 թ․ Գերագույն խորհրդի որոշման երկրորդ կետում նշված է՝ «ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի Արցախի հետ կապված հարց քննարկել՝ այն թողնելով Ադրբեջանի կազմում», Փաշինյանը հիմա խախտում է Գերագույն խորհրդի որոշումը:

Այս մասին 24News-ին ասաց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններին, ըստ որի՝ երկու երկրի ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) տարածքային ամբողջականությանը:

Պատգամավորի խոսքով, եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, այդ դեպքում ի՞նչպես է լուծվելու անկլավների հարցը, դա անվտանգային լուրջ խնդիրներ է առաջացնում. «Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ, ՀՀ-ի քարտեզը ձևախեղվում է, ռիսկային գոտում է լինելու Վայոց Ձորը, Արարատը, նաև Տավուշից դեպի Վրաստան ելք չենք ունենալու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ