Փաշինյանը թո'ղ մի շաբաթ մնա Մոսկվայում, եթե դա պետության շահերից է բխում. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Փաշինյանը թո'ղ մի շաբաթ մնա Մոսկվայում, եթե դա պետության շահերից է բխում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Պողոսյանի համոզմամբ, Հայաստանը պետք է պրագմատիկ քաղաքականություն իրականացնի, հստակ ձևակերպի իր ազգային ու պետական շահը և առաջնորդվի դրանցով։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի խնդիրն այն է, որ ինքը ազգային բանակցող չէ և չի սպասարկում հայ ազգի քաղաքական շահերը, առաջնային չի դարձնում ազգային միասնականությունն ու պայքարի անհրաժեշտությունը։

Քաղաքագետի պնդմամբ, Հայաստանը նորից ներքաշվում է Արևմուտք-Ռուսաստան առճակատման մեջ և վերջին բանակցությունները հենց դրա մասին են։ Պողոսյանը նաև ավելացրեց, որ Արևմուտքի համար Արցախը կարևոր չէ, և նրանք խնդիր են դրել ռուսներին հեռացնել տարածաշրջանից։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ