Փաշինյանն ասում է՝ ժողովու՛րդ ջան, իմ վրա հույս չդնեք, Ադրբեջանն է որոշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Փաշինյանն ասում է՝ ժողովու՛րդ ջան, իմ վրա հույս չդնեք, Ադրբեջանն է որոշում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Փաշինյանը, եթե չի կարողանում ոչինչ անել, ապա թող տեղը զիջի, գնա, հնարավոր է՝  ուրիշը միջազգային հանրության մեջ գործընկերներ գտնի։ 

Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանն ու իր վարչակազմը հեռանում են ժողովրդավարությունից և դրսևորվում են որպես հարմարվողական իշխանություն, քանի որ, ըստ իրավիճակի, անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումներն ու համոզմունքները։

Ըստ Պողոսյանի՝ իրենք իրավունք չունեն առանց ժողովրդի կարծիքը հարցնելու որոշումներ կայացնել, քանի որ ոչ վաղ անցյալում բարձրաձայնում էին Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, իսկ հիմա առաջարկում են նվազեցնել նշաձողը։ 

Քաղաքագետը նաև ավելացրեց, որ Ադրբեջանը միշտ էլ դիմելու է ուժի, իսկ մենք չպետք է զիջենք մեր իրավունքը, այլ պայքարենք հանուն դրանց՝ գտնելով գործընկերներ ու դաշնակիցներ։

Մանրամասները՝ տեսանյութում։