Միգուցե Փաշինյանը Պուտինի «պասո՞վ» է սկսել ջերմացումը Եվրամիության հետ. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

 1994 թ-ին, կրելով պարտություն, Ադրբեջանը ոչ մի թուղթ այս տարիների ընթացքում չստորագրեց, որպեսզի սերունդներին չզրկի իր պատկերացրած իրավունքից Արցախի նկատմամբ, իսկ Հայաստանի իշխանությունները շտապում են ոչնչացնել Արցախի արմատը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

Նա նաև հարցադրում է արել, թե եթե Արցախի քաղաքացիները չե՞ն ունեցել ՀՀ քաղաքացիություն, ապա ինչպես է ստացվել, որ այնտեղի բնակիչները Հայաստանում այդ թվում և Նիկոլ Փաշինյանի հրամանագրով զբաղեցրել են այնպիսի պետական պաշտոններ, որոնք կարելի է ստանձնել բացառապես այն դեպքում, եթե ունես միայն ՀՀ քաղաքացիություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ