Ռուսաստանի դեմ պատերազմ է սանձազերծվել, բայց մենք գլուխ կհանենք. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News    

a6524e7e-55de-4aa6-a751-5af645876120.jpg

Ռուսաստանի դեմ կրկին պատերազմ է սանձազերծվել, սակայն երկիրը հակահարված է տվել միջազգային ահաբեկչությանը, այն կպաշտպանի նաև Դոնբասի բնակիչներին և կապահովի իր անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի բացման ժամանակ, գրում է armeniasputnik.am

Նա հավելել է, որ Ռուսաստանի համար ոչ բարեկամ, թշնամի ժողովուրդներ չկան ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում։

Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ քաղաքակրթությունն այսօր կրկին բեկումնային փուլում է։ Հատուկ ռազմական գործողությանը մասնակցողներից է կախված Հայրենիքի անվտանգությունը, հիմա ավելի կարևոր գործ չկա։

Նա նշել է, որ Կիևը պետական հեղաշրջման պատանդն է և մանրադրամ է դարձել Արևմուտքի ձեռքում:

«Չափից դուրս փառասիրությունը, ամբարտավանությունն ու ամենաթողությունն անխուսափելիորեն վերածվում են ողբերգությունների։ Հենց դա է այն աղետի պատճառը, որն այժմ ապրում է ուկրաինացի ժողովուրդը։ Այն դարձել է պետական հեղաշրջման և դրա հիման վրա ստեղծված իր արևմտյան տերերով հանցավոր ռեժիմի պատանդը, մանրադրամ նրանց դաժան շահադիտական ծրագրերի իրականացման գործում»,- ասել է Պուտինը։

Արևմուտքում ոչնչացնում են հուշարձանները, նացիզմի պաշտամունք են ստեղծում։ Այդ անարգանքը նրանց հանցագործությունն է, ովքեր նոր արշավանք էին նախապատրաստում ՌԴ-ի դեմ։

ՌԴ նախագահի խոսքով՝ մի շարք երկրներ ցանկանում են խեղդել զարգացման ցանկացած ինքնիշխան կենտրոն, ջնջել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, վերջնականապես փչացնել գլոբալ անվտանգության և միջազգային իրավունքի համակարգը։

«Ռուսաստանն ուզում է ապագան տեսնել խաղաղ, ազատ և կայուն, իսկ գերազանցության ցանկացած գաղափարախոսություն հանցավոր է և մահաբեր: Ինչպես մոլորակի մարդկանց բացարձակ մեծամասնությունը, այնպես էլ մենք, ցանկանում ենք ապագան տեսնել խաղաղ, ազատ և կայուն»,- ասել է Պուտինը։

Ելույթի ժամանակ Պուտինը մեկ րոպե լռությամբ հարգել է բոլոր նրանց հիշատակը, ում կյանքը խլել է Հայրենական մեծ պատերազմը:

Կարմիր հրապարակում անցկացված շքերթին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և Տաջիկստանի նախագահները, ինչպես նաև Հայաստանի վարչապետը:

--00—ԶՀ