Տիգրան Ավինյանն ԱՄՆ-ում է․ առանցքային կարևորության հանդիպում է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

photo_2023-05-04_18-40-22

Այսօր առանցքային կարևորության հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արտուրո Հերերայի և Դանիել Բոյսի հետ կայացած հանդիպման ընթացքում խոսեցինք շինթույլտվությունների թվայնացման և պարզեցման գործընթացի մասին։

Հանդիպումը մեծ կարևորություն ունեցավ շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի համաշխարհային փորձը ուսումնասիրելու և իրագործման համար աջակցություն ստանալու հարցում։

Քննարկման ընթացքում պայմանավորվեցինք նաև շուտով հյուրընկալել Արտուրո Հերերային Երևանում»։

--00—ՅՄ