Քանաքեռ-Զեյթուն նախատեսված այցի ընթացքում կհավաքագրենք խնդիրներն ու կգտնենք դրանց լուծումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

վ
          

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս շաբաթ այցելելու եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան:

Այցերի ընթացքում կհավաքագրենք խնդիրներն ու երևանցիների հետ միասին կգտնենք դրանց լուծումները:

Տեղում ծանոթանալու եմ նաև համայնքում տարվող աշխատանքներին և դրանց կատարման որակին:

Երևանը պետք է լինի՝ մարդկա՛նց համար քաղաք և դրան են ուղղված մեր բոլոր նախաձեռնությունները:»։

 

--00—ԱՊ