Զինված ուժերում հանցագործության դեպքերը նվազել են 18,3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

1110145

2022 թվականի ընթացքում զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է ընդհանուր 4570 դեպք նախորդ տարվա 6195 դիմաց։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ դեպքերը նվազել են 1625-ով կամ 26,2 տոկոսով։

«Արձանագրված դեպքերից 2874 կամ 63 տոկոսը եղել են պատահարներ, 2021 թվականին պատահարների թիվը կազմել է 4060, 1636 կամ 37 տոկոսը՝ հանցագործություններ, այդ թվում՝ 1028 կամ 61 տոկոսը զինվորական հանցագործություններ են, 688-ը կամ 39 տոկոսը այլ ընդհանուր բնույթի հանցագործություններ։ Հանցագործությունները նվազել են 367-ով կամ 18,3 տոկոսով։

2022 թվականի ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 32 զինծառայող (2021 թվականին 42 էր), այդ թվում արձանագրվել է հակառակորդի կողմից սպանություն 14 դեպք, ավտովթարի 2 դեպք, անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու 1 դեպք, մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով մահվան 3 դեպք, հիվանդության պատճառով՝ 4 դեպք, զենքի հետ կանոնները խախտելու հետևանքով մահվան 2 դեպք, ինքնասպանության 4 դեպք, ականի պայթյուն 1 դեպք և 1 սպանության դեպք»,- ասաց Վարդապետյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ