Պատմություն պետք չէ սարքել, ընդդիմությունը ԱԺ-ին թիրախավորող բազմաթիվ ակցիաներ է արել և չի պատժվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

«Մեդալը» երկու կողմ ունի, ընդդիմությունը գրեթե ամեն նիստի ժամանակ ակցիա է իրականացնում։ Ճիշտ չէ այն մոտեցումը, թե իշխանության գործողություններում անհանդուրժող տար կա: Ես էլ կարող եմ ասել՝ քաղաքական ակցիա եմ անում ու խանգարեմ ԱԺ-ի կամ կառավարության աշխատանքը։ Թագուհի Թովմասյանի ակցիան սահմանափակում էր Աժ պատգամավորների աշխատանքը և դրան կարող էր հետևել իմ ակցիան, քանի որ այն սահմանափակում էր իմ իրավունքը, ակցիան չպետք է շփոթել սաբոտաժի հետ: Այս մասին 24News-ին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Դիտարկմանը, թե գործող իշխանությունը, որը նախկինում ընդդիմություն էր, ԱԺ դահլիճում ակցիաներ էր իրականացնում, բայց անվտանգության աշխատակիցները նրանց ուժով դահլիճից դուրս չեն հանել, այսինքն՝ նախկինները ավելի՞ հանդուրժող էին, պատգամավորը պատասխանեց, որ Թագուհու Թովմասյանի արարքը իրենց հետ համեմատելը ճիշտ չի համարում, իրենք պետության դեմ որևէ արարք չեն արել. «Գույները պետք չէ խտացնել, Աժ պատգամավորների արարքները վատ հետևանքներ չեն ունենում, Աժ-ին թիրախավորող բազմաթիվ ակցիաներ են արվել և չեն պատժվել, պետք չէ մեծ պատմություն սարքել»:

Հարցին, թե կմիանա՞ Հովիկ Աղազարյանի նախաձեռնությանը Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու պահանջով, Բադալյանը ասաց, որ Աղազարյանը իրավունք ունի իր կարծիքը արտահայտել, կքննարկենք, կհասկանանք՝ միանա՞նք նախաձեռնությանը, թե ՝ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ