Տեղում վիրավորված 6 զինծառայողների բուժման ընթացքում դրական տեղաշարժ կա․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

gh

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ: Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, առաջիկա օրերին պլանավորվում է տեղափոխել բաժանմունք»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ադրբեջանցիները հերթական սադրանքն էին իրականացրել Տեղ գյուղում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին եւ կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, 6 վիրավոր, մեկ վիրավորի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ