Երկօրյա զորավարժություն. ստուգվել է հրամկազմի՝ օպերատիվ որոշում կայացնելու կարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

զու

Հունիսի 5-ից 6-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգային վաշտի ներգրավմամբ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:

Զորավարժության ընթացքում ստուգվել են լեռնային պայմաններում անձնակազմի գործողությունները, զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանը, ինչպես նաեւ հրամանատարական կազմի՝ օպերատիվ որոշումներ կայացնելու կարողությունները:

Զորավարժությանը ներգրավված անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները:

1
1

--0--ԼՄ