Մալաթիայի շուկայից 2 քաղաքացի դանակի հարվածներով, ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գուղմթերքների շուկայի տարածքից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի կնոջ և մի տղամարդու, գրում է shamshyan.com-ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում են, քանի որ դանակի մի քանի հարվածներ են ստացել և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:

Դեքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Ըստ աղբյուրի՝ վիրավորներն են 58-ամյա Գյուլգյազ Հովսեփյանը և 44-ամյա Արմեն Գևորգյանը։

--00—ԼՄ