Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել է շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

default.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի չորս ամիս տևող շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները և դրանց դիմակայելուն ուղղված աշխատանքների ընթացքը:

Երկրի ղեկավարը մի շարք նոր հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել դրանք հետևողական կերպով իրականացնելու կարևորությունը:

Հանդիպմանը ներկա էին նաև Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:

--00—ԶՀ