Արցախի նախագահը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ անցկացրել ծառայողական խորհրդակցություն։ Այս մասին հայտնու են Արցախի նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են պաշտպանական ոլորտում իրականացվող աշխատանքները։ Շփման գծում առկա օպերատիվ իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Երկրի ղեկավարը անդրադարձել է անելիքներին և բանակի սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ։

--00—ԼՄ