Չարլզ III-ը միապետի կարգավիճակով առաջին անգամ մասնակցել է Զատկի պատարագին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ՖՏ

Պատարագը մատուցվել է Սուրբ Գեվորգի մատուռում, որը գտնվում է Վինձոր ամրոցի տարածքում՝ Լոնդոնի մոտակայքում տեղակայված Բյորքշիրի թագավորական նստավայրում։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ըստ The Daily Telegraph թերթի՝ Անգլիայի եկեղեցու գերագույն կառավարչին (Չարլզ III-ին) ուղեկցում էին նրա կինը՝ թագուհի Կամիլան, ավագ որդին, գահաժառանգ Ուելսի արքայազն Ուիլյամը և նրա ընտանիքը, ինչպես նաև՝ նրա քույրը՝ արքայադուստր Աննան և երկու եղբայրները՝ արքայազններ Էնդրյուն և Էդվարդն իրենց ընտանիքներով։

 --00—ԱՊ