ՊՆ-ն 23,9 մլն դրամ է հատկացրել զինվորի բուժումը Անգլիայում շարունակելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

վիրավոր

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս վնասվածք ստացած Մարտիրոս Քոչարյանի հետազոտությունը և բուժումը Անգլիայում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 23,907.6 հազար դրամ:

Այդ գումարը ներառում է բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը:

--00—ԼՄ