Էրեբունու թիվ 63 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո բացվեց, փոխել ենք տանիքը․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

334886435_1348405232620359_7256166440028109896_n.thumb_

Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգումից հետո վերաբացվեց թիվ 63 մանկապարտեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր երեխաների սոցիալիզացիայի առաջին քայլերը սկսվում են մանկապարտեզից, հետևաբար մեր մանկապարտեզները պետք է ապահովեն լավագույն միջավայրը երեխաների համար:

Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգումից հետո վերաբացվեց թիվ 63 մանկապարտեզը, որտեղ բացի շենքի վերանորոգման աշխատանքներից ամբողջությամբ փոխել ենք նաև տանիքը՝ տեղադրելով մետաղական կոնստրուկցիայով ամուր և ապահով տանիք:

Այս մանկապարտեզը երկրորդ տուն է շուրջ 150 փոքրիկների համար, ովքեր այսուհետ կհաճախեն ամբողջովին նորոգված և ժամանակակից մանկապարտեզ», - գրել է նա։

--00—ՅՄ