Քաղաքացիները՝ Սուրեն Պապիկյանի ու այլ ՔՊ-ականների էլիտար բնակարանների ձեռքբերման մասին. հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ նորակառույց «Բյուրեղ» էլիտար թաղամասում թանկարժեք բնակարան է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, միևնույն ժամանակ, 24News-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նույն թաղամասում բնակարաններ ունեն նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցն ու Վայոց ձորի նախկին մարզպետ, պատգամավոր Տրդատ Սարգսյանը։

24News-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում հեղափոխական և կոռուպցիայի դեմ պայքար հռչակած իշխանությունների այսպիսի քայլերին։ «Սա արդեն չարաշահում է իրենց կողմից»,- ասաց մեկը, «Դա կոռուպցիա չէ, դա պետական հանցագործություն է»,- նշեց մեկ ուրիշը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ