Արցախի ԱԳ նախարարը Դիվանագետի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

331294381_1115225526541267_3206722939031885554_n

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Դիվանագետի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ից։

Նամակում Սերգեյ Ղազարյանն իր և նախարարության անունից շնորհավորել է գործընկերոջը և ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական անձնակազմին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով  հաջողություններ և ձեռքբերումներ արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանի, Արցախի և համայն հայության շահերի ներկայացման և պաշտպանության դժվարին առաքելության մեջ:

--00—ՅՄ