ԱԳ նախարարները ստորագրել են գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ծրագիր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

․

Արցախ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի հետ:

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները Արա Այվազյանը և Դավիթ Բաբայանը ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ծրագիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնելու է Արցախ:

 --00--ԱՀ