Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

177970

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդի նորանշանակ կազմին և նախագահի պարտականությունները ստանձնած Սամվել Բալայանին՝ հույս հայտնելով, որ նրանց գործունեությունը կխթանի հեռուստառադիոընկերության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և Արցախում տեղեկատվական դաշտի զարգացմանը:

--00—ՅՄ