Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ երկրի ղեկավարը նշել է, որ Կառավարության խնդիրն է կարճ ժամանակահատվածում Արցախի տարբեր հատվածներում լուծել տեղահանված բնակիչների բնակարանային և կենսագործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ապահովման խնդիրները:

Նրա խոսքով՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում են ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի փոխհատուցման հարցերը, և փուլ առ փուլ դրանց լուծումներ են տրվելու: Նախագահը նաև ընդգծել է, որ առաջիկա օրերին Հադրութի շրջանի բնակչության հետ լիազոր մարմինների կողմից կազմակերպվելու են հանդիպումներ, որոնց ընթացքում ավելի խորությամբ կքննարկվեն օրախնդիր հարցերը և բնակչության ակնկալիքները:

--00--ԱՀ