Սյունիքում Opel-ը գլորվել է ձորը, մեքենայից 2 դի է դուրս բերվել․ կա վարկած, որ վթարը գիշերն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

1

Փետրվարի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան, մոտ 350 մետր գլորվերով, հայտնվել է ձորում, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները մետաղի ջարդոնի վերածված Opel-ում հայտնաբերել են 2 դի։ Այս պահին փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի օգտագործմամբ դիերը դուրս բերեն։ 

Ավտոմեքենային մոտենալը բավականին դժվարանցանելի է։ Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ, մեծ դժվարությամբ են մոտեցել ավտոմեքենային։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ 

Իրավապահներն ունեն տեղեկություններ, որ ավտոմեքենան գիշերն է վթարի ենթարկվել ու այդ մասին իմացել են քիչ առաջ։

--00—ԼՄ