Սյունիքի մարզում 36-ամյա վարորդը «Mercedes»-ով մոտ 120 մետր գլորվել է ձոր. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

3

Օգոստոսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմանում Արծվանիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Նվեր Հովհաննիսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արծվանիկ-Կապան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 120 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

1
1

--00—ԼՄ