Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վիրավորների մեջ է Վայոց ձորի նախկին մարզպետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

մեքենա

Հուլիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կապան քաղաքի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 57-ամյա Արագած Սաղաթելյանի վարած «Mercedes-Benz G-450» մակնիշի 555 ՕՕ 55 համարանիշի և 50-ամյա Վաչե Սարգսյանի վարած «Opel» մակնիշի 35 AV 650 համարանիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

1

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Կապանի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Կապանի հիվանդանոցի բժիշկները մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բախման հետևանքով էլ Mercedes-ը գլխիվայր շրջվել է:

1

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրը նաև նշում է, որ վարորդներից Ա. Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետ, Վայոց ձորի նախկին մարզպետն է: Նրա առողջական վիճակը՝ ըստ բժիշկների, միջին ծանրության է, իսկ «Mercedes»-ը հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ «Mersedec»-ի՝ մեջ, բացի նախկին մարզպետից ու մեկ այլ կնոջից, եղել են ևս 2 հոգի, որոնցից մեկը՝ երիտասարդ տղա: Ոստիկանությունն այդ տեղեկությունները պարզում է:

1

--00—ԼՄ