Երևանում BMW-ն բախվել է կայանված բեռնատարին. վարորդն ասել է՝ այլ մեքենա է վթարային իրավիճակ ստեղծողը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

Փետրվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմանում Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հարևանությամբ, BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված բեռնատարին և կցորդիչին, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի պատճառը եղել է այն, որ ինչ-որ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդ BMW-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով էլ BMW-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, և տեղի է ունեցել վթարը, իսկ Opel-ը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն հայտնում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 2004 թ․) և ուղևոր Ս․ Ք․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ 

--00—ԼՄ