Ահազանգ է ստացվել, որ Գորիսում հյուրանոցային համալիրի մոտ ավտոմեքենա է այրվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Screenshot 2023-02-23 134419

Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքում «Լառա» հյուրանոցային համալիրի մոտ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիները տեղի ուժերով մարել են Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ