Արեւաշող գյուղում այրվում է բնակելի տուն․ հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 22,  24News

ю

Օգոստոսի 22-ին, ժամը 20։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեւաշող գյուղում այրվում է բնակելի տուն:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է երկհարկանի տան տանիք (մոտ 250-300 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։00-ին։

--00--ԱՀ