Նախագիծ՝ ուղղված Հայաստանում օդանավ շահագործողի վկայական ստանալ ցանկացող կազմակերպություններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

e45ee7ce7e88149af8dd32b27f9512ce_1629037730

Նախագիծը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում ստանալ օդանավ շահագործողի վկայական: Այդ կազմակերպությունների կառավարման վրա լիազորություն ունեցող անձանց վատ հեղինակություն ունենալու դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կարող է մերժվել: Նախագծով սահմանվում են նաև մերժման հիմքերը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

Պատգամավորների` սահմանափակումների վերաբերյալ հարցերին պատասխանելով` Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը և առաջարկվել այս մոտեցումը:

«Խոսքը ոչ թե որևէ ավիաընկերության, այլ այն անձանց մասին է, որոնք այդ ավիաընկերության կամ այն կազմակերպությունների բաժնետերերը կամ սեփականատերերն են, որոնց նկատմամբ կան օրենքով սահմանված որոշակի վերապահումներ` դատվածություն,  միջազգային հետախուզում և այլն: Գործող օրենսդրությունը դա չի կարգավորում»,- պարզաբանել է փոխնախարարը և հավելել, որ մեքենայությունների մեջ եղած որևէ ֆիզիկական անձ կարող է օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնել, ստանալ օդանավ շահագործողի վկայական և առևանգել օդանավը: «Սա է եղել հիմնական ինդիկատորը, որ այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնենք»,- ասել է նա:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

--00—ՅՄ