Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

եմ առաքելություն

Եվրամիությունը երկուշաբթի սկսել է իր քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում, որը պետք է նպաստի Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարությունում։ 

«Եվրամիությունն այսօր սկսում է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում անվտանգության և պաշտպանության հիմնական քաղաքականության շրջանակներում», - ասված է հայտարարությունում։ 

Քաղաքացիական առաքելության կազմում Հայաստան են ժամանելու շուրջ հարյուր փորձագետներ, որոնց թվում՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ոստիկանական համակարգերի ներկայացուցիչներ։

--00—ԼՄ