Քննարկվել է Կիևում ՀՀ դեսպանատան նոր շենքի կառուցման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

l-hgWnla1lro

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն այսօր հանդիպել է Կիևի փոխքաղաքապետ Վլադիմիր Բոնդարենկոյի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Վ. Բոնդարենկոն նշել է, որ մեր սերնդի վրա հատուկ պատասխանատվություն կա՝ զարգացնելու հայ-ուկրաինական պատմական արմատներ ունեցող բարեկամությունը։

Զրուցակիցները խոսել են Երևանի և Կիևի համագործակցության խորացման հնարավորության մասին, քննարկվել են մշակութային և տեղեկատվական ոլորտում իրականացվելիք առաջիկա ծրագրերը։

Խոսք է գնացել նաև Կիևում ՀՀ դեսպանատան նոր շենքի կառուցման հետ կապված խնդիրների մասին։ Կիևի փոխքաղաքապետը խոստացել է քաղաքային իշխանությունների աջակցությունը ՀՀ դեսպանությանը։

--00—ՅՄ