Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկայի Սենատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

246763

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Մեքսիկայի Միացյալ նահագների Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի ընդունման համար: Սա արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության օրինակ է»,-թվիթերի իր իր էջում գրել է  ՀՀ ԱԺ նախագահը:

Նշենք, որ  Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

Միաժամանակ, Սենատը հորդորել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։

--00—ՅՄ