Եթե Պապիկյանը գնա, ՊՆ նախարար կարող է նշանակվել Արփի Դավոյանը կամ էլ Վահագն Ալեքսանյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ  21, 24News

Եթե Պապիկյանը գնա, ՊՆ նախարար կարող է նշանակվել Արփի Դավոյանը կամ էլ Վահագն Ալեքսանյանը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի պնդմամբ, ՔՊ-ում այլ մարդ չկա պաշտպանության նախարար նշանակելու համար, իսկ կուսակցությունից դուրս չեն նշանակի, քանի որ հասկացել են, որ համակարգն այլ կերպ չեն կարող վերահսկել։ Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Հայրապետյանն այն համոզմունքը հայտնեց, թե ՀՀ-ն այլևս չգիտի, թե ինչ բանակցել, չկան կոնկրետ սկզբունքներ ու գաղափարներ։

Գնահատելով երկրի ներսում ստեղծված իրավիճակը՝ փորձագետը նշեց, թե Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանը պատմության մեջ հիշվի որպես ոսկե ժամանակաշրջան։

 --00—ԱՊ