Փաշինյանը խեղճ է և թույլ, մտածում է, որ երկիրն էլ է այդպիսին. Ալիևի ձեռքը բռնող չկա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Փաշինյանը խեղճ է և թույլ, մտածում է, որ երկիրն էլ է այդպիսին. Ալիևի ձեռքը բռնող չկա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի համոզմամբ, Բաքուն լավ է աշխատում, նա փորձում է արցախցիներին մշտական տեռորի մեջ պահել՝ վերջնականապես հայաթափելով Արցախը։ Ըստ նրա՝ Բաքվի խաղաղության օրակարգի մեջ հայեր չկան, քանի որ նրանք էթնիկ զտման քաղաքականություն են իրականացնում։

Փորձագետի կարծիքով, Ալիևը հաշվել է բոլորի ատամները, ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ՝ ուժային կենտրոնների։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԱՊ