ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

0120236b608052a77849f69f8cda81383efceb

2023 թ. հունվարի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Հայաստանում կատարած այցի շրջանակում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

--00—ՅՄ