Զաքիր Հասանովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

65f80da9a56cf65f80da9a56d0171075524165f80da9a56cd65f80da9a56ce

Մարտի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նա երախտագիտություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ «այս ժամանակաշրջանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»։

Հասանովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։

Հանդիպմանը քննարկվել են կիբերանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերությունների այլ ոլորտներում զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի շուրջ։

--00—ՅՄ