Զաքիր Հասանովն ընդունել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Անդրեյ Վոլկովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Տարածաշրջան

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Անդրեյ Վոլկովը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հետ և քննարկել խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

Վոլկովը ռոտացիոն սկզբունքով փոխարինել է ՌԴ հերոս, գեներալ լեյտենանտ Գենադի Անաշկինին։

--00--ԿԿ