Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

,

Հունվարի 15-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից (անցել է արգելապատնեշը)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Է․ Հ․-ն (ծնված 1980 թ․) ինքնակամ անցել է անվտանգ տարածք։

--00--ԱՀ