Զելենսկին պատժամիջոց է կիրառել Կիրկորովի, Մարգարիտա Սիմոնյանի և 117 այլ անձանց նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ անձնական բնույթի պատժամիջոցներ են սահմանվել ռուս մշակույթի 119 գործիչների նկատմամբ, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ցուցակում են ռեփեր Բաստան, արտիստներ Իրինա Ալեգրովան, Դմիտրի Բիլանը, Միխայիլ Գալուստյանը, Լարիսա Դոլինան, Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկիտա Միխալկովը և Եվգենի Պետրոսյանը։

Ըստ աղբյուրի՝ սահմանափակող միջոցներ են մտցվել քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի, հեռուստահաղորդավարներ Դմիտրի Կիսելևի և Լեոնիդ Յակուբովիչի, դերասաններ Դմիտրի Դյուժևի և Դմիտրի Խառատյանի, երգիչներ Ռոդիոն Գազմանովի, Վլադիմիր Պրեսնյակովի, Ալեքսանդր Բույնովի և Լոլիտա Միլյավսկայայի նկատմամբ։

Սև ցուցակում են նաև ընդգրկվել օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Ժաննա Բադոևան։

Պատժամիջոցների ենթարկված բոլոր անձանց ունեցվածքը արգելափակվել է տասը տարով։

--00—ԼՄ