Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության տակ ստորագրել է նաև Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոնը)

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

ռոբսոն

Սոչիաբնակ հայազգի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոնը) միացել է RT մեդիահոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի տարածած հայտարարությանը: Այդ մասին «Տելեգրամի» իր էջում գրել է ինքը՝ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ RT մեդիահոլդինգի ղեկավարը գրառում էր արել՝ նշելով, որ վերջին տարիների վերաբերմունքից հետո Հայաստանի իշխանությունն իրավունք չունի օգնություն սպասել Ռուսաստանից՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացման հարցով։

«Փաստորեն, ձեր արած ամեն ինչից հետո Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքել ձեզ վրա, բայց նա այդպես չի վարվի։ Կօգնի նաև այս անգամ։ Քանի որ Ռուսաստանն այդպիսին է»,-գրել էր Մարգարիտա Սիմոնյանը։

Հայտարարությունից հետո Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը ևս «Տելեգրամի» իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ ստորագրում է «իր սիրած կնոջ»՝ ՀՀ ներկայիս իշխանություններին ուղղված ուղերձի յուրաքանչյուր բառի տակ:

«Գուցե միայն փոքր խմբագրում անեի. «թքել» բառի փոխարեն կասեի «ձեռք թափ տալ», ինչը, սակայն, որևէ կերպ չի փոխում ասվածի իմաստը»,-գրել է Տիգրան Քեոսայանը:

--00—ԼՄ