Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Երևանում կանցկացվի հոգևոր-դասական համերգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

․

Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Երևանում կանցկացվի հոգևոր-դասական համերգ։ 

«Հունվարի 6-ին՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի կունենա «Հայոց սուրբ ծնունդ» հոգևոր-դասական համերգը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Համերգի ծրագրում կհնչեն հայ հոգևոր երգեր՝ նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև սուրբծննդյան ավանդական երգեր, աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հենդելի, Ադամի, Շտրաուսի, Չայկովսկու, Գունոյի հայտնի ստեղծագործություններ:

Համերգի դիրիժորներն են Վահագն Պապյանը և Հովհաննես Չեքիջյանը։ Համերգի ընթացքում ելույթ կունենան ճանաչված օպերային երգիչներ։

--00--ԱՀ