Վրաստանի նախագահն այցելել է Սբ. Գևորգ եկեղեցի և շնորհավորել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

․

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու ծխականներին Սուրբ Ծննդի և Աստվածահայտնության առթիվ։ Նախագահը ներկա է գտնվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաքելական եկեղեցում տեղի ունեցող Սուրբ Ծննդյան պատարագին և այնտեղից շնորհավորական ուղերձ հղել։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։

«Շնորհավորում եմ Սուրբ ծնունդն ու Աստվածահայտնությունը ամենահին Քրիստոնյա ժողովուրդներից մեկին, հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Վրաստանում և ամբողջ աշխարհում։ Խաղաղություն, առողջություն, բարեկեցություն բերի այս օրը ձեզ, բազում անգամներ տոնեք այս լույսի և բարու մեծագույն տոնը», - դիմել է նախագահը։

--00--ԱՀ