Եթե կան պահանջներ, դրանք պետք է ուղղված լինեն սեփական կառավարությանը․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է ՄԱԿ-ի գրասենյակի ու տարբեր երկրների դեսպանատների դիմաց կազմակերպվող ցույցերի։

«Երբ քրդերը, եզդիները, կամ, ասենք բելուջները, ՄԱԿ-ի գրասենյակների ու տարբեր դեսպանատների դիմաց ցույցեր են կազմակերպում, ես դա հասկանում եմ: Պետություն չունեցող ժողովուրդների համար միջազգային հանրության ուշադրությունն իրենց խնդիրների վրա հրավիրելու համար այլ տարբերակներ չունեն:

Բայց երբ պետություն ունեցող երկրներն են նման եղանակով փորձում գործել, դա նշանակում է, որ նրանց պետականությունը ձևական բնույթ ունի, հոգեբանորեն նրանք դեռ պետականություն չունեցող գոյակցություններ չեն, չնայած դե ֆակտո դա ունեն:

Հայաստանը պետություն է, ՄԱԿ-ի անդամ է և կարող է իր խնդիրները ՄԱԿ-ում բարձրացնել, պահանջել Անվտանգության Խորհրդի նիստ, կամ Հայաստանի ղեկավարը կարող է բարձրացնել հեռախոսը ու կապվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, կամ ԱՄՆ ղեկավարների հետ ու քննարկել իր խնդիրները:

Հետևապես, եթե կան պահանջներ, դրանք պետք է ուղղված լինեն սեփական կառավարությանը, որն անի այդ քայլերը: Հատկապես անհասկանալի է, երբ ԱԺ-ում ներկայացված պաշտոնական ընդդիմությունն է նման կլոունադա կազմակերպում, փոխանակ պառլամենտում իր ունեցած սահմանադրական հնարավորություններն օգտագործի: Իսկ եթե դա չի կարողանում, ապա Կիևյանի կամուրջը հեռու չէ, կարող են այնտեղից ողջ ֆրակցիայով սուիցիդ կազմակերպել այդ կապիկությունների փոխարեն»,- գրել է նա:

--00--ԱՀ