Երևանը, Բաքուն և Մոսկվան չեն հասել երկաթուղու բացման շուրջ կոնկրետ արդյունքների. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Երևանը, Բաքուն և Մոսկվան չեն հասել երկաթուղու բացման շուրջ կոնկրետ արդյունքների։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ նախատեսված հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է երկաթուղու բացման հարցը, սակայն կողմերը կոնկրետ արդյունքների չեն հասել», - նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ