ԱՄՆ-ի հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու լուրջ ձգտումը. Փրայս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

l-0x2wh-2022x1178z-0.3887.jpeg

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բլեր Հաուսում նոյեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ ուղիղ քննարկումների համար, որպեսզի նպաստի կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացին։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ:

«Երեկվա հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ երկխոսության ակտիվացման միջոցով խաղաղության հասնելու լուրջ ձգտումը: Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն աջակցելուն»,- նշել է Փրայսը։
​​​​​​​
--00—ԶՀ