ՀՀ վարչապետի խորհրդականը Թուրքմենստանում մասնակցել է նավթի և գազի վերաբերյալ համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

247140.jpg

Հոկտեմբերի 26-28-ը Աշգաբատում անցկացվել է «Թուրքմենստանի նավթը և գազը-2022» 27-րդ միջազգային համաժողովը, որի նպատակն էր խթանել էներգետիկայի բնագավառին առնչվող տարածաշրջանային երկխոսությունը և քննարկել ոլորտի համաշխարհային վերջին միտումները։

Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ համաժողովին հայկական կողմից մասնակցել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։

Միջոցառման շրջանակներում Ա. Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի և արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի հետ։

--00—ԶՀ