Կրեմլը հայտնել է՝ ինչպես է Պուտինը նշելու 70-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

279190643_1890512577816839_5602273043215266895_n.thumb_.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, աշխատանքային հարցերով կզբաղվի։ Այս մասին URA.RU-ին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը նախատեսել է աշխատանքային միջոցառումներ։ Մենք ձեզ հավելյալ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։

Ուրբաթ՝ հոկտեմբերի 7-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կնշի 70-րդ տարեդարձը։

--00—ԶՀ

 

Տեսանյութեր