Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ․ hրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

54

Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Սեպտեմբերի 17-ին, ժամը 17։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, այրվում է խոտած­ածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին։

--00—ԻԴ